Դուպլեքս հետազոտությունը պարզ և անցավ պրոցեդուրա է, որում օգտագործում են ձայնային ալիքներ՝ արյան անոթների և հարակից կառուցվածքների մանրամասն պատկերները ստանալու համար: Այս պրոցեդուրան օգնում է բժիշկներին ախտորոշել, վերահսկել և բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են անևրիզմները և ծայրամասային զարկերակների հիվանդությունները: Պրոցեդուրան անցավ է և ոչ ինվազիվ, ինչը այն դարձնում է անվտանգ և հարմարավետ հիվանդների համար:
Դուպլեքս սկանավորումը ցույց է տալիս.
1. ողնաշարի, որովայնի խոռոչի, ստորին վերջույթների, գլխուղեղի, պարանոցի, վերին վերջույթների սնուցման համար պատասխանատու հիմնական երակների արյան անոթների չափը, ձևը և ընդհանուր վիճակը
2. խցանումների, թրոմբների, ինչպես նաև արյան հոսքի ուղղությունն ու արագությունը, երակների և զարկերակների անցանելիությունը, անոթների լայնացումը
3. անոթների պատերի ցանկացած դեֆորմացիան և կալցիֆիկացումը
4. անոթների կառուցվածքի վիճակը ցանկացած վիրահատությունից և վնասվածքից առաջ և հետո
Ցուցումներ․
գլխապտույտ կամ գլխացավեր
գիտակցության կորուստ
արյան բարձր ճնշում
աչքերի դիմաց սևացում
հիշողության, ուշադրության, ճանաչողական կարողությունների նվազում
հանկարծակի թուլութուններ
ոտքերում ցավի, ծանրության և հոգնածության զգացում
պարբերաբար ձեռքերի և ոտքերի թմրություն
ստորին վերջույթների մաշկի գունատություն կամ գունաթափում, այտուցվածություն
ոտքերի ցավեր
Դուպլեքս հետազոտությունը հիանալի միջոց է արյան անոթների վիճակը վերահսկելու համար: Այն ախտորոշում է մի շարք հիվանդություններ և օգնում է բժիշկներին հետևել դրանց զարգացմանը, ինչպես նաև կայացնել լավագույն որոշումները հիվանդի առողջությունը բարևլավելու համար:
Մեր բժշկական կենտրոնը հայտնի է խնամքի ամենաբարձր որակով և օրինակելի արդյունքներով: Մեր հմուտ և փորձառու բժիշկների թիմը ձգտում է օգնել հիվանդներին, ինչպես նաև հոգ տանել նրանց առողջության մասին՝ հասնելով բուժման հնարավոր ամենալավ արդյունքներին: