Deprecated: Optional parameter $level declared before required parameter $secPath is implicitly treated as a required parameter in /home/pafyerev/public_html/vertebrolog.am/inc/functions.php on line 329
Մանուալ թերապիա

Մանուալ թերապիա

Ծառայության մասին

Մանուալ թերապիան ֆիզիոթերապիայի առաջադեմ տեսակներից է, որում օգտագործում են հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման պրակտիկ մեթոդներ՝ ոսկրային ողերի, միջողային սկավառակների, ջիլ-կզակապ ապարատի վրա ճնշումներ գործադրելով։

Թերապիան կարող է ներառել ձեռքերով տարբեր միջամտություններ, ինչպիսիք են մերսումը, հոդերի մոբիլիզացումը, փափուկ հյուսվածքների մանիպուլյացիան և տարբեր ձգումներ: Մանուալ թերապիան նախատեսված է ցավը նվազեցնելու և շարժման գործառույթի շրջանակը բարելավելու համար: Այն կարող է օգտագործվել հենաշարժական համակարգի մի շարք հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են պարանոցի և ուսի ցավը, մեջքի ստորին հատվածի ցավը, ռադիկուլիտը, գլխացավերը, TMJ համախտանիշը և այլն:

Ցուցումներ․

  • գլխացավ կամ գլխապտույտ

  • մեջքի ցավ

  • մկանների և ոսկորների ցավեր

  • օստեոխոնդրոզ

  • ողերի ճողվածք

  • սկոլիոզ

  • ռադիկուլիտ

  • կիֆոզ

  • սեղմված նյարդ

  • հոդերի և ներքին օրգանների հիվանդություններ

 

Մանուալ թերապիան կարող է ունենալ նաև որոշակի հակացուցումներ և դրա արդյունավետության համար թերապիան պետք է իրականացվի միայն բարձրագույն բժշկական կրթություն ունեցող մասնագետի կողմից:

Հակացուցումներ․

  • վերջերս ստացած ողնաշարի կոտրվածք

  • ռևմատիզմ

  • մենինգիտ

  • Բեխտերևի հիվանդություն

  • տուբերկուլյոզ

  • վերջերս ստացած ինսուլտ և սրտի կաթված

  • օնկոլոգիական հիվանդություն

  • հղիություն և լակտացիա

  • հիպերտոնիա

 

Վստահելով մանուալ թերապիան մեր կենտրոնի բարձր որակավորում ունեցող բժիշկներին՝ դուք ոչ միայն կթեթևացնեք ողնաշարի պաթոլոգիական վիճակի ցավոտ ախտանիշները, այլև ժամանակին բուժումը սկսելու դեպքում կկարողանաք ընդմիշտ ազատվել հիվանդություններից։ Արդեն մանուալ թերապիայի ընթացքում դուք կունենաք առաջին դրական արդյունքները․

  • ցավի նվազեցում

  • բարելավված շարժունակություն

  • ուժ և ճկունության ավելացելացում

  • կոորդինացիայի և հավասարակշռության բարելավում

  • կեցվածքի բարելավում

  • օրգանիզմում սթրեսի և լարվածության նվազում

  • նյութափոխանակության գործընթացների բարելավում

  • հյուսվածքային կառուցվածքների աստիճանաբար վերականգնում

Մեր բժշկական կենտրոնը մատուցում է բարձրորակ մանուալ թերապիայի ծառայություններ՝ տալով հիվանդների կարիքներին ուշադրություն և պրոֆեսիոնալ խնամք: