Deprecated: Optional parameter $level declared before required parameter $secPath is implicitly treated as a required parameter in /home/pafyerev/public_html/vertebrolog.am/inc/functions.php on line 329
Ճողվածքի ոչ վիրահատական ​​բուժում

Ճողվածքի ոչ վիրահատական ​​բուժում

Ծառայության մասին

Սկավառակի ճողվածքի ժամանակ ողնաշարի սկավառակի արտաքին շերտը վնասվում է, ինչի հետևանքով շերտը ձգվում է դեպի դուրս: Սա կարող է ճնշում գործադրել ողնաշարի միջով անցնող նյարդերի վրա, առաջացնելով ցավ, թուլություն և թմրություն ոտքերում ու ձեռքերում, այն նույնիսկ կարող է պահանջել վիրահատական միջամտություն։

DRX9000 սարքի միջոցով հնարավոր է դարձել ողնաշարի ճողվածքը բուժել ոչ վիրահատական ​​եղանակով՝ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների։

DRX9000-ը ճողվածքի ոչ վիրահատական ​​վերականգնման առաջադեմ տարբերակ է, որը հաստատվել է FDA-ի կողմից: DRX 9000 C ողնաշարի ապակոմպրեսիոն համակարգը առաջարկում է ճողվածքային սկավառակների ինվազիվ բուժման այլընտրանք: Այս առաջադեմ տարբերակը 86-90% դեպքերում հասել է հաջողության։

DRX9000 համակարգը օգնում է մոբիլիզացնել ողնաշարի ախտահարված սկավառակը՝ առանց վնասվածքներ առաջացնելու: Սեանսի ընթացքում ճողվածքի ելուստը հետ է քաշվում՝ թուլացնելով նյարդային արմատների վրա ճնշումը և նվազեցնելով ցավը։ Համակարգն աշխատում է վայրկյանում 30 անգամ՝ ապահովելով ամենաճշգրիտ արդյունքները։

Կլինիկորեն ապացուցված է, որ այն ցավի նվազեցումից բացի փոքրացնում է նաև ճողվածքի չափը ու նվազագույնի է հասցնում հիվանդության կրկնության ռիսկը: Սարքն աշխատում է ողնաշարի ապակոմպրեսիայի տեխնոլոգիայի միջոցով, որը մեղմ և վերահսկվող ազդեցություն է թողնում վնասված հատվածի վրա: Այն սեղմված նյարդերի, սկավառակների և հյուսվածքների վրա թուլացնում է ճնշումը և թեթևացնում է ցավը: Բացի դա, DRX9000-ն անվտանգ է և ոչ ինվազիվ, ինչը սարքը դարձնում է ավելի գրավիչ տարբերակ, քան ավանդական վիրահատությունը:

 

Մեր բժշկական կենտրոնն առաջարկում է ողնաշարի ճողվածքների ոչ վիրահատական ​​բուժում: DRX9000-ն ապահովում է նյարդային արմատների տեղային դեկոպրեսիան՝ վնասվածքի նվազագույն ռիսկով:

 

Ցուցումներ․

  • միջողային ճողվածք

  • ռադիկուլիտ

  • օստեոխոնդրոզ

  • ձեռքերի և ոտքերի թմրություն

  • վերջույթների ցավ

 

Հակացուցումներ․

  • ուռուցքաբանական հիվանդություններ

  • սրացած քրոնիկ հիվանդություններ

  • օստեոպորոզ

  • սուր վարակիչ հիվանդություններ

  • սրացած վիճակում հենաշարժական համակարգի վնասվածքներ (կոտրվածքներ, տեղաշարժեր)

 

Առավելություններ․

  • չորսից վեց շաբաթ DRX9000 սարքով բուժման արդյունքնում ՄՌՏ հետազոտությունները ցույց են տվել ճողվածքային սկավառակների և պատռվածքների կրճատում 50%-ով

  • 15 տարվա հետազոտությունների միջոցով ապացուցվել է սարքի արդյունավետությունը

  • բուժման հնարավորություն առանց վիրահատության

  • ցավի և անհանգստության նվազեցում

  • ֆիզիկական կատարողականի բարելավում

  • բազմակողմանիություն և լայն կիրառելիություն

  • երկարաժամկետ արդյունքներ և հիվանդության կրկնության նվազեցում

  • ապաքինում կարճ ժամանակահատվածում

 

Ի հավելումն այս բոլոր առավելությունների, սարքն աշխատում է արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ և բուժման ընթացքում ազդում է միայն ախտահարված հատվածների վրա, առանց առողջ ողերին և ողնաշարի սկավառակներին դիպչելու, ինչպես նաև վերահսկում է մկանների լարվածությունը և սահմանում ձգման անհրաժեշտ ինտենսիվությունը:

 

Այս նորարար տեխնոլոգիայի շնորհիվ մեր հիվանդներից շատերը կարողացել են խուսափել վիրահատությունից և ստանալ իրենց անհրաժեշտ բուժումը: