Կինեզիթերապիա

Ծառայության մասին

Կինեզոթերապիան արդյունավետ վերականգնողական մեթոդ է, որը հիմնված է մկանների ու հոդերի շարժումների և մեխանոթերապիայի վրա: Կախված հիվանդությունից ֆիզիկական վարժությունների և օրգանիզմի վրա այլ ազդեցությունների ընտրությունը կատարվում է կինեզիոթերապևտի կողմից:

 

Մասնագետները տարբերակում են կինեզոթերապիայի երկու տեսակ.

  • Ակտիվ․ մարդն ինքուրյուն է կատարում վարժությունները (քայլում, վազում, կատարում շնչառական վարժություններ և այլն):

  • Պասիվ․ մասնագետը հիվանդին օգնում է կատարել վարժությունները (մերսում, օստեոպաթիա և այլն):

 

Կինեզիոթերապիայի հիմնական խնդիրն է օրգանիզմի հարմարվողականության բարձրացումը։ Մինչ վերջերս հոդերի բուժումը բարդ և ցավոտ գործընթաց էր, սակայն տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ի հայտ են եկել ժամանակակից անցավ բուժման մեթոդներ, որոնք կարող են արդյունավետ կերպով ազատել անհարմարություն պատճառող ախտանիշներից։

Հակացուցումներ․

  • վարակիչ հիվանդություններ

  • տուբերկուլյոզ

  • վերջերս ստացած վնասվածքներ, կոտրվածքներ կամ սալջարդներ

  • ծննդաբերության ընդհատման սպառնալիք

  • երակների բորբոքում՝ դրանց մեջ արյան խցանումների ձևավորմամբ

  • բարձր արյան ճնշում

  • կաթված

  • օնկոլոգիական հիվանդություններ

 

Ցուցումներ․

 

  • միջողային ճողվածք

  • գլխացավ

  • ողնաշարի և հոդերի ցավ

  • ողնաշարի կորություն և սկոլիոզ

  • ողնաշարի օստեոկոնդրիտ

  • մկանային դիստրոֆիա

  • հետվնասվածքային վերականգնում

  • արթրիտ

  • մկանային ցավ և լարվածություն

 

Կինեզիոթերապիան հիմնված է անատոմիայի, բիոմեխանիկայի, մարդու շարժողական զարգացման օրենքների խորը և մասնագիտացված գիտելիքների վրա։ Մեր «Vertebromed» կենտրոնում կինեզոթերապիան իրականացվում է հետևյալ կերպ.

  • Կինեզիթերապևտը մշակում է անհատական կոմպլեքս՝ հաշվի առնելով հիվանդության տեսակը, պաթոլոգիայի ծանրությունը և ընդհանուր սոմատիկ վիճակը

  • Պարապմունքները վարում է որակավորված մասնագետը, ով վերահսկում է ողջ գործընթացը

  • Պարապմունքներն անցկացվում են հատուկ սարքավորված սենյակում՝ միջազգային չափանիշներին համապատասխան

 

Մեր փորձառու մասնագետի հետ աշխատելու արդյունքում.

  • կվերականգնվի մկանների բնականոն աշխատանքը

  • կվերականգնվի կապանային ապարատը

  • կնվազի ցավը և կվերանան սպազմները

  • օրգանիզմը կհարմարվի ծանրաբեռնվածություններին

 

«Vertebromed» բժշկական կենտրոնի հիմնական կանոններն են յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ հարմարավետ պայմանների ստեղծումը և անհատական ​​մոտեցումը։ Մենք մշտապես աշխատում ենք բարելավել մեր ծառայությունների որակը և տալ հիվանդներին բարձրակարգ խնամք: