Սկավառակի ճողվածքի ժամանակ ողնաշարի սկավառակի արտաքին շերտը վնասվում է, ինչի հետևանքով շերտը ձգվում է դեպի դուրս: Սա կարող է ճնշում գործադրել ողնաշարի միջով անցնող նյարդերի վրա, առաջացնելով ցավ, թուլություն և թմրություն ոտքերում ու ձեռքերում, այն նույնիսկ կարող է պահանջել վիրահատական միջամտություն։
DRX9000 սարքի միջոցով հնարավոր է դարձել ողնաշարի ճողվածքը բուժել ոչ վիրահատական եղանակով՝ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների։
DRX9000-ը ճողվածքի ոչ վիրահատական վերականգնման առաջադեմ տարբերակ է, որը հաստատվել է FDA-ի կողմից: DRX 9000 C ողնաշարի ապակոմպրեսիոն համակարգը առաջարկում է ճողվածքային սկավառակների ինվազիվ բուժման այլընտրանք: Այս առաջադեմ տարբերակը 86-90% դեպքերում հասել է հաջողության։
DRX9000 համակարգը օգնում է մոբիլիզացնել ողնաշարի ախտահարված սկավառակը՝ առանց վնասվածքներ առաջացնելու: Սեանսի ընթացքում ճողվածքի ելուստը հետ է քաշվում՝ թուլացնելով նյարդային արմատների վրա ճնշումը և նվազեցնելով ցավը։ Համակարգն աշխատում է վայրկյանում 30 անգամ՝ ապահովելով ամենաճշգրիտ արդյունքները։
Կլինիկորեն ապացուցված է, որ այն ցավի նվազեցումից բացի փոքրացնում է նաև ճողվածքի չափը ու նվազագույնի է հասցնում հիվանդության կրկնության ռիսկը: Սարքն աշխատում է ողնաշարի ապակոմպրեսիայի տեխնոլոգիայի միջոցով, որը մեղմ և վերահսկվող ազդեցություն է թողնում վնասված հատվածի վրա: Այն սեղմված նյարդերի, սկավառակների և հյուսվածքների վրա թուլացնում է ճնշումը և թեթևացնում է ցավը: Բացի դա, DRX9000-ն անվտանգ է և ոչ ինվազիվ, ինչը սարքը դարձնում է ավելի գրավիչ տարբերակ, քան ավանդական վիրահատությունը:
Մեր բժշկական կենտրոնն առաջարկում է ողնաշարի ճողվածքների ոչ վիրահատական բուժում: DRX9000-ն ապահովում է նյարդային արմատների տեղային դեկոպրեսիան՝ վնասվածքի նվազագույն ռիսկով:
Ցուցումներ․
միջողային ճողվածք
ռադիկուլիտ
օստեոխոնդրոզ
ձեռքերի և ոտքերի թմրություն
վերջույթների ցավ
Հակացուցումներ․
ուռուցքաբանական հիվանդություններ
սրացած քրոնիկ հիվանդություններ
օստեոպորոզ
սուր վարակիչ հիվանդություններ
սրացած վիճակում հենաշարժական համակարգի վնասվածքներ (կոտրվածքներ, տեղաշարժեր)
Առավելություններ․
չորսից վեց շաբաթ DRX9000 սարքով բուժման արդյունքնում ՄՌՏ հետազոտությունները ցույց են տվել ճողվածքային սկավառակների և պատռվածքների կրճատում 50%-ով
15 տարվա հետազոտությունների միջոցով ապացուցվել է սարքի արդյունավետությունը
բուժման հնարավորություն առանց վիրահատության
ցավի և անհանգստության նվազեցում
ֆիզիկական կատարողականի բարելավում
բազմակողմանիություն և լայն կիրառելիություն
երկարաժամկետ արդյունքներ և հիվանդության կրկնության նվազեցում
ապաքինում կարճ ժամանակահատվածում
Ի հավելումն այս բոլոր առավելությունների, սարքն աշխատում է արհեստական ինտելեկտի շնորհիվ և բուժման ընթացքում ազդում է միայն ախտահարված հատվածների վրա, առանց առողջ ողերին և ողնաշարի սկավառակներին դիպչելու, ինչպես նաև վերահսկում է մկանների լարվածությունը և սահմանում ձգման անհրաժեշտ ինտենսիվությունը:
Այս նորարար տեխնոլոգիայի շնորհիվ մեր հիվանդներից շատերը կարողացել են խուսափել վիրահատությունից և ստանալ իրենց անհրաժեշտ բուժումը: