ՌԵՖԼԵՔՍՈԹԵՐԱՊԻԱ

Ծառայության մասին

Ռեֆլեքսոթերապիան բուժման մեթոդ է, որն ազդում է օրգանիզմի կենսաբանական ակտիվ կետերի վրա։

 

Բժիշկներն օրգանիզմի որոշակի հատվածներում ռեֆլեքսային կետերը խթանելով օգնում են բարելավել արյան հոսքը և նվազեցնել մկանային լարվածությունը՝ թուլացնելով ցավի զգացողությունը:

 

Նախքան ռեֆլեքսոթերապիան սկսելը, կարևոր է խորհրդակցել Ձեր բժշկի հետ՝ համոզվելու համար, որ թերապիան Ձեր դեպքում անվտանգ է: Բժիշկը կկարողանա գնահատել Ձեր անհատական ​​վիճակը և որոշել՝ արդյոք ռեֆլեքսոթերապիան կիրառելի է Ձեզ համար:

 

Ռեֆլեքսոթերապիայի հիմնական ցուցումները.

  • էպիլեպսիա

  • ռադիկուլիտ

  • գլխացավեր և միգրեն

  • սրտանոթային համակարգի հիվանդություններ

  • հորմոնալ անհավասարակշռություն

  • իմունային համակարգի խանգարումներ

  • քրոնիկ հոգնածության համախտանիշ

  • տեսողության և լսողության օրգանների գործառույթների խախտում

 

Ռեֆլեքսոթերապիան, ընդհանուր առմամբ, համարվում է անվտանգ և արդյունավետ թերապիա, սակայն կան որոշակի հակացուցումներ.

  • վարակիչ հիվանդություններ

  • թրոմբոզ կամ արյան մակարդման խանգարումներ

  • չարորակ նորագոյացություններ կամ ուռուցքներ

  • ջերմություն կամ այլ սուր հիվանդություններ

  • հղիություն

  • բաց տուբերկուլյոզ

 

«Vertebromed» բժշկական կենտրոնում մենք առաջարկում ենք ողնաշարի հիվանդությունների բուժման տարբերակ՝ օգտագործելով Scenar թերապիան։ Scenar սարքն ազդում է հիվանդի մաշկի վրա էլեկտրական իմպուլսներով, որոնք նման են մարդու նյարդային համակարգի ազդանշաններին:

 

Scenar թերապիայի շնորհիվ մենք կարողանում ենք.

  • նվազեցնել կամ ամբողջությամբ դադարեցնել դեղերի ընդունումը

  • նվազեցնել ցավը և այտուցը

  • արագացնել նյութափոխանակությունը

  • բարելավել միկրոշրջանառության գործառույթը

 

Եթե Ձեզ անհանգստացնում է ​​ցավը, կարող եք խորհրդակցել մեր փորձառու բժիշկների հետ, ովքեր պատրաստ են Ձեզ օգնել բարելավել ընդհանուր առողջությունն ու ինքնազգացողությունը: