Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)

Ծառայության մասին

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը, որը նաև հայտնի է որպես սոնոգրաֆիա, պատկերման ձև է, որն օգտագործում է ձայնային ալիքներ՝ մարմնի և օրգանների որոշակի հատվածների պատկերները ստանալու համար:

 

Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն օգտագործվում է.

  • հոդերի մեջ հեղուկի քանակի չափման համար

  • փափուկ հյուսվածքների և մկանների վնասվածքների գնահատման համար

  • ջիլերի և հոդերի բորբոքումը գնահատելու համար

  • փափուկ հյուսվածքների արտաքին գոյացությունների ուսումնասիրության համար (ներառյալ բարորակ և չարորակ ուռուցքները):

 

Մեր գերժամանակակից ուլտրաձայնային սկաներներն ապահովում են հոդերի բարձրորակ պատկերներ, որոնք ի վիճակի են նույնականացնել թե՛ մակերեսային, թե՛ խորը կառուցվածքների նույնիսկ փոքր դետալները: Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ներկայումս հանդիսանում է հոդերի հիվանդությունների ախտորոշման առաջատար գործիքը՝ անգնահատելի օգնություն ցուցաբերելով դրանց ախտորոշման գործում։

 

Ցուցումներ.

  • արտաքին փոփոխություններ՝ հոդերի այտուցվածության, կարմրության կամ դեֆորմացիայի տեսքով

  • ցավ կամ սահմանափակ շարժունակություն հոդերում

  • հոդերի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների ախտորոշում

  • հոդերի վնասվածքներ

 

Հոդերի ուլտրաձայնային հետազոտության առավելությունները.

  • հակացուցումների բացակայություն

  • անվտանգ և անցավ պրոցեդուրա

  • հնարավորություն է տալիս դիտել հոդը դինամիկայի մեջ՝ ճշգրիտ ախտորոշման և բուժման համար.

  • մատչելիություն

 

«Vertebromed» բժշկական կենտրոնում օգտագործվում է ամենաորակյալ և ժամանակակից ուլտրաձայնային համակարգերից մեկը: Այս սարքի բարձր լուծաչափը ապահովում է ճշգրիտ արդյունքներ՝ առաջարկելով արագ և արդյունավետ ամբողջական պատկերներ, նույնիսկ դժվարին դեպքերի համար: Սարքը թույլ է տալիս մեր բժիշկներին ճշգրիտ ախտորոշել և վերահսկել բուժումը՝ տալով մեր հիվանդներին հնարավորս լավագույն խնամք:

 

Եթե ունեք հոդերի կամ ողնաշարի ​​ցավեր, անհանգստություններ, դիմեք մեր փորձառու բժիշկներին, ովքեր կմշակեն Ձեր բուժման անհատական ծրագիրը: